Gisane logo o 1

Պարուսույցներ

Դասական, ժողովրդական, ժամանակակից պարերի ուսուցում պրոֆեսիոնալ պարուսույցների հետ: Խմբակային, անհատական եվ օնլայն դասընթացներ

  ք. Երևան, Շենգավիթ, Սողոմոն Տարոնց 14/6

+374 94 494 407

+374 99 494 406

Դասական, ժողովրդական, ժամանկակից պարերի ուսուցում

Պարուսույցներ

Add Your Heading Text Here

Մեր մասին

«Գիսանե» պարարվեստի դպրոց-ստուդիան  հիմնադրվել է 1996 թ. նոյեմբեր ամսին։ Դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է Գևորգ Ալեքսանյանը, պարուսույց-ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը։
«Գիսանե» պարարվեստի դպրոց-ստուդիայում ուսուցանվում է դասական պար, հայկական ժողովրդական և ազգագրական, աշխարհի ժող. բնորոշ և ժամանակակից պարեր։
Կոլեկտիվը մասնակցել է մի շարք տեղական և միջազգային մրցույթ-փառատոնների՝ արժանանալով խստապահանջ ժուրիի գնահատանքին։

  • 2003թ. Հունգարիա, նույն թվականի աշնանը Ֆրանսիա, Իտալիա ելույթներ հայ համայնքում։
  • 2004թ. Հոլանդիա և Ավստրիա։
  • «Գիսանե»-ն 2003թ.-ից հանդիսանում է Վ. Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միավորման անդամ։
  • 2006թ. միջազգային «Ա Սպիգա Ռոսսա» ֆոլկ փառատոն։
  • 2007թ. Գերմանիա։

Լուսանկարներ

Իրադարձություններ

Գիսանե պարարվեստի դպրոց-ստուդիա

Դասական, ժողովրդական, ժամանկակից պարերի ուսուցում պրոֆեսիոնալ պարուսույցների հետ Խմբակային, անհատական և օնլայն դասընթացներ

*Լրացրեք այն մարդու տվյալները, ով մասնակցելու է դասընթացին:

IMG_8176

Շուշանիկ Միրզախանյան

Գեղարվեստական ղեկավար

Շուշանիկ Միրզախանյանը 1993-1998թթ․-ին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետը։ 2005թ-ից հանդիասանում է Վ. Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միավորման անդամ։ Պարբերաբար մասնակցել է Վ․ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միավորման կողմից կազմակերպված դասընթացներին և ստացել հավաստագրեր։

IMG_8197

Գևորգ Ալեքսանյան

Գեղարվեստական ղեկավար

Գևորգ Ալեքսանյանն 1978-1986թթ․ սովորել և ավարտել է Երևանի Պարարվեստի Պետական Քոլեջը։ Այդ տարինռրին՝ 1984-1987թթ, սովորելու հետ մեկտեղ աշխատել է Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերային և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որպես բալետի դերասան։ 1989-1996թթ աշխատել է Սպայի տան «Սարդարապատ» համույթում՝ փորձավար և դասական պարի ուսուցիչ։ 1996թ-ից առ այսօր ստեղծել և ղեկավարում է «Գիսանե» պարարվեստի ստուդիան։ Գևորգ Ալեքսանյանը 1998թ.-ից առ այսօր միառժամանակ աշխատում է նաև Երևանի Պարարվեստի Պետական Քոլեջում որպես դասական պարի ուսուցիչ։ Դրա շնորհիվ «Գիսանե»-ում լրջությամբ են վերաբերվում դասական պարին։ 2001թ.-ից հանդիսանում է Վ. Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միավորման անդամ։ 2016թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցավ «Գիսանե» ստուդիայի հիմնադրման 20-ամյակը։ Այդ կապակցությամբ ստուդիայի հիմնադիր և գեղ. ղեկ. Գևորգ Ալեքսանյանին շնորհվեց Վ. Խանամիրյանի անվան ոսկե մեդալ։ 2018 թվականի նոյեմբերին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից պարգևատրվել է Գարեգին Նժդեհ մեդալով։ 2023 թվականին Վ․ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միավորման կողմից արժանացել է Ազատ Ղարիբյանի անվան ոսկե մեդալին։

IMG_8170 1

Հասմիկ Ալեքսանյան

Պարուսույց

Հասմիկ Ալեքսանյանը 2013-2021թթ-ին սովորել և ավարտել է Երևանի Պարարվեստի Պետական Քոլեջը։ 2013-2017թթ-ին սովորել է Դասական Պարի բաժնում, 2017-2021թթ-ին սովորել է Հայկական ժողովրդական պարի բաժնում։ 2020թ-ից առ այսօր աշխատում է «Գիսանե» պարարվեստի ստուդիայում, որպես պարուսույց-փորձավար։ 2022թ-ից առ այսօր աշխատում է Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում, որպես գեղարվեստական մարմնամարզության դասական պարի ուսուցիչ։